Գողթի գյուղացիների հետ զրուցեց Գեղարդալճի ջրամբարի նախագծի ղեկավար Վաչիկ Սահակյանը

Գողթի գյուղացիների հետ զրուցեց Գեղարդալճի ջրամբարի նախագծի ղեկավար Վաչիկ Սահակյանը, ով նշեց, որ իրենց նպատակը մեխանիկական ոռոգումն ինքնահոս դարձնել է։ Վաչիկ Սահակյանն արձագանքեց գյուղացիների մտահոգությանը, թե ջրամբարից օգտագործվող ջուրը չի հերիքի իրենց համայնքի հողատարածքները ոռոգելու համար։ Վաչիկ Սահակյանն ասաց, որ հաշվարկներ են արված, որ ջուրը բավականացնի։ Նա նշեց նաև, որ ռիսկերից պաշտպանվելու համար անգամ որոշել են Գիլանլար գետի ջրերից օգտվել, ջրամբարի պատվարը բարձրացնել։ Գյուղացիները պնդեցին, որ իրենց պահանջը Գեղարդալճի ջրամբարի շինարարական աշխատանքները դադարեցնել է, բացատրությունները նրանց չեն հետաքրքրում։