«Հայկական ժամանակ». Նոր մանրամասներ Լեհաստանում վաճառքի հանված «Զինվորի բաժին» գրությամբ պահածոների հարցից

«Լեհաստանի Բելսկո Բիալա խանութում հայտնված «Զինվորի բաժին» գրությամբ հայկական պահածոների հարցը Լեհաստանի դեսպանատունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել։ Մեր տեղեկություններով, դեսպանատունը նշված խանութին հարցում է արել, թե որտեղից է հայ զինվորի համար նախատեսված պահածոն հայտնվել այդտեղ, ով է նշված պահածոների մատակարարը։
Խանութից պարզաբանել են, որ տարբեր երկրներից ռազմական հագուստներ, տարբեր պարագաներ են ստանում, վաճառում։ Պահածոների հետ կապված հարցին ի պատասխան նշել են, որ դրանցից մեծ խմբաքանակներով չեն ստացել։ Ասել են, որ փոքր քանակով եղել է իրենց ստացած ուղեբեռների մեջ, և քանի որ իրենք հայերեն չեն հասկանում, չեն իմացել, որ դա վաճառքի ենթակա չէ։ Թե որն է այդ պահածոների սկզբնաղբյուրը, որ երկրից է Լեհաստան ուղարկվել պետք է պարզվի։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցով նորություն չկա, երբ լինի՝ կհրապարակի»,–գրում է թերթը։

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/02/hz3/2038167