Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով կան կալանավորվածներ. ՔԿ

Քննչական կոմիտեն հաստատում է տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի բակում մայիսի 16-ին վիճաբանություն տեղի ունենալու փաստը, որին, ըստ մամուլի հրապարակումների, մասնակցել են տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները:

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, վիճաբանությանը մասնակցած  6 անձի ինքնությունը, որոնցից 4-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, նրանք կալանավորվել են: Մեկը ձերբակալված է, նրան այս պահին մեղադրանք է առաջադրվում, եւս մեկ անձի ձերբակալելու որոշում կա:

Նշենք, որ վիճաբանության հետեւանքով 5 մարդու պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նշանակվել են փորձաքննություններ: