Հակառակորդն ինտենսիվ գնդակոծում է առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում եւ այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ամբողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:

Հաղորագրության համաձայն, ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 եւ 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ եւ 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր է կիրառում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ:

Առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Լուրեր Հայաստանից — NEWS.am