Ջերմաստիճանի անկում, անձև, կարկուտ… անակնկալ եղանակային փոփոխություններ

Հայաստանի տարածքում ապրիլի 27-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երեւանում ապրիլի 27-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +14+16, իսկ վաղը ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +14+19,

Կոտայքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +14+19,

Գեղարքունիքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +14+19,

Լոռիում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +20+24,

Տավուշում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +14+19,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+26,

Արարատում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +25+28,

Արմավիրում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +25+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը` +14+19,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +25+28,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +25+29,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+24,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +17+22։

 

Աղբյուրը` http://hartak.am/arm/n-57987#sthash.tFefWSV6.dpuf