Ինձ չեն հետապնդել և չեն կարող հետապնդել, ես «դաբրո»-ներ ման չեմ գալիս. Արթուր Միսակյան

Վերջին քսան տարիների ընթացքում միշտ եղել է երկու թեկնածու: «Ես առաջարկում եմ նոր թարմ գաղափարներ, նոր մոտեցումներ, նորարարական ծրագրեր»: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Արթուր Միսակյանը: Որպես թեկնածու` նա հայտարարեց, որ ամեն հնարավոր բան արվելու է տեղամասում ընտրողի քվեն պաշտպանելու համար: «Ես ապավինում եմ հրազդանցիներին, ես ման չեմ գալիս, ինչպես մյուսները, ինչ-որ «դաբրո»-ներ, հովանավորչութուններ: «Դաբրո»-ն տալիս է հրազդանի բնակիչը, նա ում քվեարկեց, նա էլ հաղթելու է, «դաբրո»-ն դա ժողովուրդն է»,- հայտարարեց նա: Անդրադառնալով  իրեն հետապնդելու մասին լուրերին` Արթուր Միսակյանն ասաց. «Ինձ չեն հետապնդել և չեն կարող հետապնդել»:

Աղբյուրը ՝ http://armlur.am/504726/