Արման Թաթոյանն ընտրվեց մարդու իրավունքների պաշտպան

Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 23-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ, 96 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան է ընտրել ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ընտրությանը մասնակցել է 107 պատգամավոր, որից 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Դրանից հետո տեղի է ունեցել Արման Թաթոյանի երդման արարողությունը։

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանի թեկնածությունն առաջարկել է ՀՀԿ-ն, իսկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է թեկնածությունն եւ ներկայացրել ԱԺ լիագումար նիստին՝ քվեարկության։ Օրենսդրության համաձայն, ՄԻՊ-ի թեկնածությանը պետք է կողմ քվեարկեր պատգամավորների 3/5-րդը՝ 79 պատգամավոր:

Նշենք, որ ՄԻ պաշտպանի պաշտոնը թափուր էր հունվարի 12-ից, Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո: