Արտակարգ դեպք Երևանում. մարզպետի և գյուղապետի խմած եղբոր տղային տեղափոխել են «գաի պլաշչադկա», ընկերն էլ կոտրել է «գաի» ապակիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

image image image image

 

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխում Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի 19 փողոցի 46 տան բնակիչ, 27-ամյա Գրիգոր Ռազմիկի Գրիգորյանի վարած Mitsubishi IՕ մակնիշի 20 ՏՕ 293 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան «գաի պլաշչադկա» է տեղափոխվել այն բանի համար, երբ վարորդ Գ. Գրիգորյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած վիճակում` 0,37%), ինչը հաստատվել է բժշկական փորձաքննությամբ: Վարորդի հետ է եղել նրա ուղևոր՝ նույն գյուղի 12 փողոցի 116 տան բնակիչ, 26-ամյա Արտաշես Վարազդատի Պողոսյանը, ով ճանապարհային ոստիկանության օպերատվ կառավարման կենտրոնում իրեն պահել է սանձարձակ, կոտրել ապակիները և սպառնացել ՃՈ աշխատակիցներին: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ հետո՝ բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է փորձաքննության և պարզվել է, որ նա նույնպես գտնվում է ոչ սթափ (խմած՝ 0.47%) վիճակում: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դավիթ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդ Գ. Գրիգորյանի հորեղբայրներից Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետն է, իսկ Համլետ Գրիգորյանը՝ Ձորագյուղի գյուղապետը: Մարզպետի և գյուղապետի եղբոր որդին՝ 27-ամյա Գրիգոր Գրիգորյանը Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` orer.am