Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. այսօր մահացած 22-ամյա տղայի հայրը սպառնում է պայթեցնել ինչ-որ անձանց

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի 22 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ Հովհաննես Այվազյանը սպառնում է պայթեցնել ինչ-որ մարդկանց:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը կայանում է նրանում, որ այսօր առավոտյան մահացել է նրա տղան՝ 22-ամյա Աշոտ Այվազյանը, ով առողջական խնդիրներ է ունեցել:

Այս պահին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ, ինչպես ՀՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ փորձում են համոզել մահացած տղայի հորը, որպեսզի նա չդիմի այդ քայլին:

 

Աղբյուրը` http://shabat.am/article/27804/27804.html