Խոշոր հրդեհ Կոտայքի մարզի Գետարգել գյուղում. հրշեջների և գյուղացիների օպերատիվ գործողությունների արդյունքում բնակելի շենքում հրդեհի տարածումը կանխվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետարգել գյուղի Հարություն Վերդյան փողոցի թիվ 7 շենքի տանիքում: Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր է ժամանել թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մի քանի մարտական հաշվարկով, այնուհետև լրացուցիչ օգնության է եկել ջոկատի ջրատարը: Ժամանել է նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լետենանտ Ա. Գասպարյանի գլխավորությամբ:

Հրշեջներին օգնության են հասել նաև թիվ 5 և 9 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական հաշվարկով: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ կանչ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջների և տեղի բնակիչների ուժերով հնարավոր եղավ կանխել կրակի տարածումը, հակառակ դեպքում, եթե հրշեջներն օպերատիվ չգործեին ու մինչ նրանց ժամանումը բնակիչներն իրենց ուժերով չկանխեին կրակի տարածումը, ապա հրդեհը մեծ մասշտաբի կլիներ: Կարելի է ասել, շենքն անմբողջությամբ կրակի կմատնվեր: Տեղում աշխատել են նաև 1-04 գազի ծառայության, էլեկտրոցանցի և գյուղապետարանի աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

f603944804dc069f1e693e2b2b6dae60 fa2d8be0c5f8684c77881914a2c61bb1 0cdf3a8e299bf1faf9201d46a787f7fd 1d49ccf82a69fdfd7a06108b2f920dd6 5bb560fe80462fac76c49b7258122c71 5e1d1b4e181532aafe1836f3270b5a5b 27bd5cbdf782482761b25d91d6f929a6 40bb499e356143fd77b3d3233d406d27 68c531d0de697754cac5139b0f9e2aaa 78dee2b81c910f8788a0c798831b50e1 84ba5fc117796d0de6e162c579ab1808 86f629ed5737279e436ca202ae9e4b9b 899e06a04c82e0790e5896b7cc3b4b01 973c90e5c9d0d2814e3fa212988da1cf 4374c6e281e4716f6fe7ffd61f16af82 9453e1eb352b7b4712c61c71425e9776 a48beca08b1a9f207d6ee73f295c16eb a494f60c732541d0cd5f41d658e50cbe abd25a5420afdb11fb29bc8a1427b2bb b2e1f2711d258d91677444a36cf44cc0 b7c3d3e3eadebd049222ad0f3ec18abf b8b5bc0b2b7cb958b778ff4d32f23478 c8e061509c175f6c2a153a793ffe41f2 da6aa2096066865ef51da871c743ff3c dd9dbd66fb466fb517357d08c83ec994 e928c983ba435709221fb2520960d58e f48b4c406ab6d061091118f5ae4d0903

 

 

 

 

 

 

 

 

 

© shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/01/29/75729/