Սրտի կաթվածից մահացել է Սուրիկ Խաչատրյանի եղբայրը

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր՝ փետրվարի 8-ին, վաղ առավոտյան մահացել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը (Աղալար Խաչատրյան):

NEWS.am-ի տեղեկություններով՝ Սեյրան Խաչատրյանը հիվանդանոց էր տեղափոխվել երեկ երեկոյան, սրտի կաթված էր ստացել:

Հիշեցնենք, որ Սեյրան Խաչատրյանը մեղադրվում էր անցած տարվա մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլում» տեղի ունեցած ծեծկռտուքի գործով: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):