Հրդեհ` Նորատուս գյուղում

Փետրվարի 6-ին` ժամը 03.21-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այրվում է անասնակեր: Այս մասին տեղեկացնում են ՏԿԱԻՆ մամուլի բաժնից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Սևանի փողոցի 9-րդ նրբանցքի տներից մեկին հարակից ծածկը: Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 03.46-ին, մարվել՝ 04.25-ին: Այրվել է ծածկը (20 քմ) և վառելափայտ (մոտ 0,5 քմ):

 

Նյութի աղբյուրը ` Newsbook.am