Երևանում բերման է ենթարկվել գողության փորձի մեղադրանքով հետախուզվող 24-ամյա աղջիկը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 1/1 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1992 թ. ծնված Մարգարիտա Հ.-ին։

 

Ըստ ոստիկանության կայքի՝ վերջինս հունվարի 30-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/03/police-1/1919750