Ինչպիսի եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 8-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 4-5-ին կբարձրանա 5-6 աստիճանով: Երևանում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր է թույլ տեղումներ:

 
Աղբյուրը՝ http://armlur.am/478667/