Ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել են ՀՀ ՊՆ և Ոստիկանության զորքերի ծառայողների ավտոմեքենաները. Shamshyan.com

Երեկ` հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում` թիվ 24 հասցեի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի Վանանդ գյուղի բնակիչ, 31-ամյա Վլադիմիր Երոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 45 AA 222 համարանիշի և Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 22-ամյա Արամայիս Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 34 RՍ 878 համարանիշի ավտոմեքենաները.տեղեկացնում է Shamshyan.comկայքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Երոյանը և վերջինիս ուղևորներ, Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչներ, 27-ամյա Սերյոժա Երոյանը, 23-ամյա Արմեն Կարապետյանը և Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ, 35-ամյա Արարատ Սարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են` 2-ը Աստղիկ բժշկական կենտրոն, 2-ը` թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

 

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/01/31/cars-crush/1916923