Լարս ավտոճանապարհը փակ է

Ձյան առատ տեղումների հետեւանքով քաղաքացիները մեքենաներով արգելափակվել են Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին, ճանապարհն անանցանելի է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար:  Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՏԿԱԻՆ-ից:

Թե որքան ժամանակ ավտոճանապարհը արգելափակված կլինի, եւ արդյոք ձյան մաքրման աշխատանքներ տարվում են ավտոճանապարհը բացելու ուղղությամբ, ՏԿԱԻՆ-ից տեղեկություն չհայտնեցին:

 

Աղբյուրը` http://news.am/arm/news/308240.html