Այս շաբաթ կհանգստանանք 3 օր, 1 օր կրճատ կաշխատենք

Հունվարի 28-ին Հայաստանը Հանրապետությունը նշում է Բանակի օրը: Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հունվարի 28-ը համարվում է տոն և համարվում է ոչ աշխատանքային օր: Հիշեցնենք նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով: Օրենքի այս կետը չի տարածվում կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների վրա: Համաձայն վերոհիշյալ հոդվածի հունվարի 27-ին աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի մեկ ժամով: Այսպիսով, այս շաբաթ ոչ աշխատանքային օրեր են համարվում հունվար 28-ը` տոն, 30-ը և 31-ը` շաբաթ-կիրակի:

Աղբյուրը՝ http://iravaban.net/114407.html
© iravaban.net կայք