Սերիալային դերասան Նիկոլայ Եղիազարյանի մեքենան այս գիշեր կողոպտել են

image image image

 

Սերիալային դերասան Նիկոլայ Եղիազարյանի մեքենան այս գիշեր կողոպտել են: Զրույցում Նիկոլայը հայտնեց, որ առավոտյան տեսել է, որ գողացել են մեքենայի կողային հայելիները՝ վնասելով դռները։ «Ոչ միայն հայելիներն են վնասել, այլև բավականին վնասել են մեքենան»,- ասաց Նիկոլայը։Դերասանի մեքենայի հետ կապված պարբերաբար տարբեր պատմություններ են լինում։ Նա նշեց, որ դիմել է ոստիկանություն. «Մեքենայի գողությունը հիմա շատ տարածված է։ Հարևաններն ասացին, որ վերջերս էլի են նման դեպքեր եղել։ Ոստիկանության աշխատակիցներն էլ նշեցին, որ վերջին շրջանում հաճախ են գողանում հատկապես կողային հայելիները։ Հուսով եմ՝ կգտնեն գողերին»,- ասաց Նիկոլայը։