Ալավերդու ոլորաններում «Նիվան» գլորվել է ձորը

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 07.43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը, տուժածներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի 14 SS 457 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարաների կանչի վայր հասնել` ուղեւոր Գ. Վ. տեղափոխվել է Ալավերդի քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

 

 

Աղբյուրը` http://news.am/arm/news/307986.html