Արգելափակումից դուրս են բերել նորակոչիկներ տեղափոխվող 2 ավտոբուս

Հունվարի 23-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն.տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի 12 ՕՕ 318 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները «Սիսիանի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան:

Վերադարձի ճանապարհին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել նորակոչիկներ տեղափոխվող «ՊԱԶ» մակնիշի 2 ավտոբուս (60 ուղևոր) և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա (2 ուղևոր):

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը` tert.am