Մահվան ելքով վրաերթ «Բելաջիո» ռեստորանի մոտ

 

Այսօր՝ հունվարի11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 76-ամյա Միհրան Ասլանյանը Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, իր վարած Jeep մակնիշի 05 ՏՍ 841 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն վերջինս մինչ շտապ օգնության ժամանումը մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը: Վերջինիս կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև դի տեղափոխող բրիգադը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած կնոջ ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/01/11/74454/

 

fd7cad443d112c07e7a4c837e19f2899 8fda6798309f5b21a560eea695706b98 14fea26df24a6310b0b4c1ea71ba0c95 578fa8d885ccf1a63ea29f7618f51104 8227baa31c9995d39d4a41584c6686c0 a41f945aa1acad5991370a7d8d51bc60 aa032ec850450cdb0d3224af871e2622 (1) c8667fc016ec4ef0f75eb86f2aac9d27 ccfe4dfa196ca0ff321361922ad7fc13 d9531fdcf4ae9b1df44e3be9192031bc