«Սդղի գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերվել է գոմերի պահակի դին

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ հունվարի 3-ին, ժամը 20.52-ին ՏԿԱԻՆ փրկարար ծառայւությունն ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում՝ «Անխլի գյոլ» կոչվող հանդամասում գտնվող գոմերի պահակ Կ. Հ.-ն (ծնվ. 1968թ.) ժամը 17.00-ի սահմաններում գնացել է սնունդ բերելու (գոմերից մոտ 200մ հեռու) և չի վերադարձել, որոնողա-փրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:

Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատիկցների ուժերով իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որը՝ ժամը 01.55-ին, վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով դադարեցվել է: ՏԿԱԻՆ մամուլի ծառայույունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ հունվարի 3-ին, ժամը 13.16-ին Սյունիքի մարզային ոստիկանության աշխատակիցները «Սդղի գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերել են Կ. Հ.-ի դին (ծնվ. 1968 թ.):

 

Աղբյուրը` http://armlur.am/468099/