Արմավիրի մարզում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 4-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Պատկանյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում՝ ավտոտնակում այրվում է ավտոմեքենա. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.49-ին, մարվել՝ ժամը 16.55-ին:

Այրվել է «Renault kangoo» մակնիշի 26 OO 660 պետհամարանիշի (վարորդ ՝ Վ. Ա.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակի աջակողմյան հատվածը և ավտոտնակում փայտյա պահարան:

Աղբյուրը`tert.am