Թունավորում Հրազդանում. քրեական

Թունավորվել են շմոլ գազից…
Հունվարի 4-ին, ժամը 02.20-ին,

հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1973 թ. ծնված Վաղինակ Փ.-ն, 1983 թ. ծնված Սուսաննա Տ.-ն, 2009 թ. ծնված Կիմ Փ.-ն, 2007 թ. ծնված Լիդա Փ.-ն, 1984 թ. ծնված Անահիտ Բ.-ն, 2007 թ. ծնված Սերգեյ Բ.-ն եւ 2009 թ. ծնված Արսեն Բ.-ն:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 01.50-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 240 շենքի բնակարաններից մեկում գազի վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:
Նախապատրաստվում են նյութեր :