Գառնեցու ձեռքին պայթել է ճայթիչը. քրեական

Հունվարի 1-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի պատռված վերքով բուժօգնության է դիմել Գառնի գյուղի բնակիչ, 1998 թ. ծնված Կարեն Ս.-ն:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 00.05-ին, Կարեն Ս.-ն տան բակում այրել է ամանորյա ճայթիչը

, սակայն չհասցնելով այն նետել` պայթել է ձեռքի մեջ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: