Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ: Ինչպեստեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձեր անցած երկար ու բեղմնավոր ուղին նշանավորվել է բազմաթիվ ձեռքբերումներով: Ձեր գործերը վաղուց ճանաչում են գտել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս, ընդգրկվել աշխարհի շատ երկրների ցուցասրահներում ու թանգարաններում:

Հավատարիմ մնալով հայ ազգային արվեստի լավագույն ավանդույթներին՝ Ձեր աշխատանքներում Դուք արտահայտում եք մեր ժողովրդի աշխարհընկալումը, երազանքները, խոհերը, ապրելու և արարելու ձգտումը:

Սիրելի՛ վարպետ, կրկին շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»:

 

 

 

 

Աղբյուրը` http://nyut.am/