Դոնբասում Ավետիսյանների սպանության մեջ ներգրավված ռուս սպա է հայտնաբերվել

ՌԴ բանակի գնդապետ Անդրեյ Ռուզինսկին, ով ավելի վաղ ղեկավարում էր Գյումրիում ռուսական ռազմաբազան, այժմ Լուգանսկի ինքնահռչակ Ազգային Հանրապետության ստորաբաժանումներից մեկի հրամանատարն է. փոխանցում է ուկրաինական «Ունիան» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությանը: Նշվում է, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում հրամանատարի պաշտոնում Ռուզինսկին սադրել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրացումը, հայտարարել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ուժային լուծման անհրաժեշտության մասին և, մասնավորապես, ներգրավված է եղել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ: «Ա. Յու. Ռուզինսկին Ուկրաինայի արևելքում իր հանցավոր գորունեության համար ՌԴ ԶՈւ հրամանատարության կողմից դիտարկվում 2 ԱԿ շտաբի պետի պաշտոնում»,-ասվում է հետախուզության հաղորդագրության մեջ:

Աղբյուրը ՝ http://armlur.am