Երևանի Նորագյուղ թաղամասում 2 մեքենա է այրվել

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 11-ին` ժամը 04.12-ին, ահազանգ է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում` երաժշտական գիշերօթիկ դպրոցի մոտակայքում, այրվում է 2 ավտոմեքենա: Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.52-ին, մարվել` 05.05-ին: Թիվ 11 տան բակում ամբողջությամբ այրվել է «Audi A6» մակնիշի 34 FN 536 պետհամարանիշի (վարորդ՝ Լ. Տ.) ավտոմեքենան, հարևանությամբ կայանած (թիվ 10 բակում) «Opel Vectra» մակնիշի 29 LU 351 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Կ.) ավտոմեքենան՝ մասամբ, և գազի երկու հաշվիչ:

 

 

 

Աղբյուրը`  http://orer.am/