Կոտայքի մարզում 56-ամյա վարորդը Audi-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնին` նրա տան դիմաց. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է.

Այսօր` դեկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում նշված գյուղի բնակիչ, 56-ամյա Տիգրան Պետրոսյանը իր վարած Audi մակնիշի 01 VP 077 համարանիշի ավտոմեքենայով Ֆրոնտիկ Թևոսյան փողոցի թիվ 38 տան դիմաց վրաերթի է ենթարկել նշված տան բնակիչ, 87-ամյա Արտավազդ Ղարիբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արտակ Բունիաթյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարակականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` dատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

99999999999 9 99 999 9999 99999 999999

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի

Աղբյուրը`  http://shamshyan.com/