Ո՞վ է ծեծել Արամ Մանուկյանին. կասկածյալը հայտնաբերվել է

Պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան

Դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երեւանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է քննություն: