Հեռախոսի գյուտը

Հեռախոսը հեռախոսային կապի համակարգի մեջ մտնող սարք, որը ծառայում է ձայնային ինֆորմացիայի հաղորդման և ընդունման համար։Այսօր աշխարհում գործող հեռախոսների թիվը հաշվվում է միլիոն-միլիոններով: Դրանք միավորված են հեռուստահաղորդակցական վիթխարի ցանցերում, որոնցով հաղորդում են հեռախոսազանգեր, ֆաքսեր, հեռուստա- և ռադիոազդանշաններ, ինչպես նաև համակարգչային տվյալներ:Ամերիկացի գյուտարար Ալեքսանդր Բելլը, կատարելագործելով հեռագիրը, 1875 թ-ին բացահայտեց, որ հեռագրով կարելի է նաև հնչյուններ հաղորդել. այդպիսով նա դարձավ հեռախոսի գյուտարարը: 28 համարներ իրար միացնող առաջին հեռախոսակայանը բացվել է 1878 թ-ին: Թեև 1890-ական թվականներին երևան եկան ինքնաշխատ հեռախոսակայաններ, սակայն հեռախոսավարուհիները շարունակում էին աշխատել ընդհուպ մինչև 1920-ական թվականները: 1956 թ-ին անցկացվեց անդրատլանտյան հեռախոսային մալուխը, իսկ 1962 թ-ին արձակվեց կապի առաջին «Թելսթար» արբանյակը: 1960-ական թվականներին թվային ազդանշանների հաղորդման համար սկսվեց օպտիկական թելքերի օգտագործումը:Էլեկտրական ազդանշաններ հաղորդող առաջին սարքը հեռագիրն էր: Հաղորդագրությունները հաղորդվում էին հատուկ կոդով՝ Մորզեի այբուբենով: 1838 թ-ին Սեմյուել Մորզեի հայտնագործած այդ կոդում այբուբենի տառերը նշելու համար օգտագործվում էին էլեկտրական հոսանքի կարճ ու երկար իմպուլսների տարբեր համակցությունները:

 

33 22