Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի:
 Այդ նույն օրն էլ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին:

Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:Փաստացիորեն, սակայն, Հայաստանի Հանրապետությունն անկախ ճանաչվեց միայն ԽՍՀՄ փլուզումից հետո` նույն թվականի դեկտեմբերի 26-ին:

Այժմ Հայաստանի Հանրապետությունը կայացած ու անկախ պետություն է: