Սպանություն Չարենցավանում. NEWS.am

Չարենցավանում, այսօր՝ դեկտեմբերի 7-ի գիշերը սպանություն է տեղի ունեցել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Չարենցավանի 3-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են բնակչի` 39-ամյա Արծրուն Ի.-ի դին:

Նախնական տեղեկություններով նա գիշերը իր բնակարանում վիճաբանել է իր ծանոթ 33-ամյա Կարեն Ա.-ի հետ, որին հաջորդել է ծեծը:
Միջադեպից հետո Արծրուն Ի-ին հայտնաբերել են մահացած: Ըստ տարածված տեղեկությունների նրանց միջեւ վեճը 1000 դրամի պատճառով է եղել:
Սպանությունը կատարելու մեջ կասկածվում է Կարեն Ա.-ն:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: