Եղանակի առաջիկա օրերի կանխատեսում

Օգոստոսի 28-29-ին շրջանների մեծ մասում, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օգոստոսի  29-ից անձրևի փոքր հավանականություն է պահպանվում միայն երեկոյան ժամերին, օդի ջերմաստիճանը հետզհետե կբարձրանա: