Արտաշատում 2 ամսական երեխա է մահացել. պատճառը հայտնի չէ

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հունվարի 17-ին երկու ամսական երեխա է մահացել: «Արտաշատ» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել արդեն մահացած վիճակում:

«Մենք մահվան պատճառը չգիտենք, բայց երեխան ջերմություն չի ունեցել, իրենց տանն էլ գրիպով հիվանդ մարդ չկա»,- ասաց տնօրենը:

Վարդան Հովհաննիսյանը նշեց, որ երեխան իրենց հիվանդանոցում նախկինում բուժօգնություն չի ստացել: Տեղամասային մանկաբույժից իրենք տեղեկացրել են, որ երեխան առողջական խնդիրներ է ունեցել:

«Մանկաբույժը կանչել է՝ պատվաստում անելու, ծնողները ասել են՝ երեխան վատառողջ է, ծանոթ բժշկի մոտ բուժվում է, վիճակը լավանում է»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը՝ նշելով, որ տեղամասի բժիշկը նույնպես տեղյակ չի եղել, թե երեխան ինչ հիվանդություն ունի:

 

 

 

Աղբյուրը` news.am