Եղանակի առաջիկա օրերի կանխատեսում. Ուշադրություն

Ուշադրություն
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 10-ին և 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ.

11-ին հյուսիսային շրջաններում, 12-13-ին` շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-11-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 12-ին կնվազի 2-3աստիճանով:

Երևանում`

10-11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ. արագությամբ: