Ինչպես սնվել շոգ եղանակին, որպեսզի ավելորդ քաշ չհավաքել

      Շոգ եղանակին քաղցի զգացումը նվազում է: Բանն այն է, որ շոգ եղանակին նվազում է սպիտակուցները մարսող ֆերմենտի գործունեությունը(հետեւաբար ցանկություն չի առաջանում միս ուտել): Իսկ գլյուկոզայի պահանջը, ընդհակառակը, բարձրանում է: Երբ դրսում շոգ է, թթվածնի կոնցենտրացիան օդում նվազում է, եւ օրգանիզմը սկսում է զգալ թթվածնային քաղց, որի պատճառով կարող է գլխացավ առաջանալ կամ էլ մտավոր գործունեության ցածրացում նկատվել: Գլյուկոզան վերացնում է այս երևույյթները, քանի որ ուղեղի բջիջները սնվում են միայն գլյուկոզայով:

Ստացվում է, որ սպիտակուցներ պարունակող սննդի պահանջը ամռանը նվազում է, իսկ քաղցրինը, ընդհակառակը ` ավելանում:
Եվ հաճախ մեր սննդակարգը ձևավորվում է հետևյալ կերպ` նախաճաշը բաց է թողնվում, կամ մի երկու կտոր մրգով է փոխարինվում, ճաշը կարող է փոխարինվել պաղպաղակով, կամ մրգային աղցանով, իսկ երեկոյան, երբ արդեն շոգը մեղմվում է ախորժակը մեծանում է: Այսպիսով, երբ մոտենում է գիշերը, մենք սկսում ենք ուտել այն ամենը, ինչ չենք կերել ճաշի ժամին, իսկ հետո զարմանում ենք, որ ցերեկը գրեթե ոչինչ չենք ուտում, իսկ քաշը ավելանում է:
Եթե ​​ցանկանում եք խուսափել ավելորդ քաշ ձեռք բերելուց, պետք է անպայման հիշեք մի քանի պարզ կանոն.
1. Անպայման նախաճաշեք, որպեսզի երեկոյան չափից ավելի շատ չուտեք: Կարող եք շիլա ուտել, որպես այլընտրանք կարող եք մրգային աղցան, կամ կաթնաշոռ ուտել:
2. Ճիշտ ճաշեք. շոգին տաք ճաշերը այդքան էլ հաճելի չեն, այնպես որ դուք կարող եք սառը ապուրներ, մածնաբրդոշ ուտել: Եւ չենք մոռանում սպիտակուցների մասին` ձուկ կամ ծովամթերք:
3. Կանխեք գիշերային խժռումը. Ճաշին, այս դեպքում նախընտրելի է հավի, կամ ոչ յուղոտ տավարի միս կամ էլ ճագարը բանջարեղենով, ինչպես նաև կաթնաշոռ սիրելի հավելումներով:
4. Մի մոռացեք թեթեւ նախաճաշիկների մասին` մրգեր օրական 2-3 անգամ, բայց ամեն անգամ 2 չափաբաժնից ոչ ավել(1 չափաբաժինը – մոտավորապես 120-150 գ) է:
5. Շատ ջուր խմեք` շոգ եղանակին դրա պահանջը մեծանում է: