Վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ Հարություն Քեհեյանը

85 տարեկան հասակում վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանը: 1948 թվականից Հարություն Քեհեյանի անունը կապված է հայկական ֆուտբոլի հետ: Որպես ֆուտբոլիստ, այնուհետև որպես մարզիչ Հարություն

Քեհեյանը մեծ ներդրում ունի հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Նրա անվան հետ են կապված հայկական ֆուտբոլի բազմաթիվ փառավոր էջեր: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Հարություն Քեհեյանի ընտանիքին և հարազատներին: