Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ առաջին անգամ Ս-400 են ցուցադրել

Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ ցուցադրված ռազմական տեխնիկայի թվում եղել են նաեւ մեծ եւ միջին հեռահարության Ս-400 տեսակի նորագույն զենիթահրթիռային համակարգեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ աշխարհում այդ համակարգի հնարավորություններին հավասար այլ համակարգ չկա:
Մեխանիզացված շարասյունը գլխավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի լավագույն միջին տանկը՝ Տ-34-ը: Շքերթում ցուցադրվել են նաեւ «Արմատա» բազային պլատֆորմի վրա կառուցված Տ-14 տանկեր:

Ավելի ուշ Կարմիր հրապարակում հայտնցվել են «Իսկանդեր» տեսակի օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ, «Տոռ-Մ2Ու» եւ «Բուկ-Մ2» զենիթահրթիռային համալիրներ եւ «Պանցիր Ս» հրթիռա-հրանոթային համալիրներ:

Աղբյուրը` http://orer.am/?p=199588&l=am