Ինչո՞ւ է Գուրգեն Դաբաղյանը ջնջել Քիմ Քարդաշյանի և Քանյե Վեսթի համար կատարած «Հորովել»-ի տեսանյութը

Սիրելի ժողովուրդ, ուզում եմ տեղեկացնել, որ երեկ իմ կողմից տեղադրված տեսանյութը , որտեղ երևում էր մի փոքր հատված իմ և Քարդաշյանների հանդիպումից, արգելափակվել է իմ կողմից: Պատճառն այն է, որ ձեռք է բերվել համատեղ պայմանավորվածություն՝ իմ և Քարդաշյանների աշխատակազմի կողմից տեսանյութը և reality show-ի համար նկարահանված ֆիլմը տեղադրել զուգահեռ: Ֆիլմում տեղ է գտնելու այդ հանդիպումը: Այնպես որ չզարմանաք, որ տեսանյութը այլևս չկա:
Այն կլինի հունիս ամսին:

Գուրգեն Դաբաղյան