Հայաստանում 3 բալանոց երկրաշարժ է գրանցվել

Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 00:41-ին (Գրինվիչի ժամանակ՝ 20.41-ին) ՀՀ ՏԿԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ

, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:

Ինչպես տեղեկացնում է ՏԿԱԻՆ-ը, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.310 և արևելյան երկայնության 45.130:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: