Վրաերթ Աբովյան քաղաքում

Նոյեմբերի 16-ին, ժամը 1.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, այնուհետև բախվել «Մերսեդես» մակնիշի քարշակ ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Աղբյուրը` http://www.police.am/news/view/%D6%84%D5%A1%D5%B2161116.html