Ավտովթար Շիրակի մարզում. 7 վիրավորներից 6-ը մեկ ընտանիքից են. Shamshyan.com

 

 

Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին տեղեկանում ենքShamshyan.com կայքից։ Ժամը 02:30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Կամո գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Մովսեսյանի վարած Վազ 2108 մակնիշի առանց համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Ստեփանյանի վարած Opel Vectra մակնիշի 34 MA 816 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու Ստեփանյանի ուղևորներ, 64-ամյա Աստղիկ Ստեփանյանը, 13-ամյա Աստղիկ Ստեփանյանը, 9-ամյա Շուշանիկ Ստեփանյանը, 9-ամյա Շուշիկ Ստեփանյանը, 33-ամյա Գայանե Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Գյումրիի բժշկական կենտրոն, մի մասը՝ Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից մի քանիսը սովորում են Գյումրի քաղաքի թիվ 7-րդ դպրոցում և ընտանիքի անդամներ են

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/07/12/Shirak/2076979