Գյումրիում սպանել են մոր ու աղջկա
Aravot.am կայքը գրում է, որ վայրկյաններ առաջ սպանություն է տեղի ունեցել  Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցում: Մեզ հայտնի դարձավ, որ սպանել են մոր ու աղջկա, թե  ով է կատարել հանցագործությունը, որն է դրդապատճառը, դեռ  իրավապահներին հայտնի չէ, ոստիկանությունը աշխատում է դեպքի վայրում:
Մանրամասներ կհաղորդենք  ճշտելուն պես: Տեղեկացանք, որ նրանց սպանել են՝ դանակի հարվածներ հասցնելով:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը  տեղեկացրեց, որ դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը՝ քննիչ գլխավորությամբ, կատարվում է դեպքի վայրի զննություն: 








                             
                