Տարվա բոլոր օրերը պետք է նվիրել կանանց. Արթուր Հարությունյան
Գործարար Արթուր Հարությունյանը շնորհավորել է բոլոր գեղեցկուհիների մարտի 8-ը:
«Գեղեցիկ սեռի սիրելի ներկայացուցիչներ Մարտի 8-ը եւս մեկ առիթ է արտահայտելու մեր նվիրվածությունն ու շնորհակալությունը Ձեզ՝ նախեւառաջ մայրության, եւ հետո՝ մեր կյանքը զարդարելու, մեզ հոգատարությամբ ու քնքշությամբ շրջապատելու համար: Համոզված եմ ՝ ոչ միայն մեկ օր ու միամսյակ պետք է նվիրել Ձեզ, այլ տարվա բոլոր օրերը:
Սիրելի հայուհիներ Դուք եք Սուրբ երկունքի ու քնքշության կրողը, Ձեր փխրուն ափերի մեջ ենք տեսնում մեր ազգի ներկան ու ապագան: Մեկ անգամ եւս ամենաջերմ մաղթանքները Ձեզ, ազնվազարմ մայրեր, հարգարժան տատիկներ, սիրելի կանայք, քույրեր եւ դուստրեր: Ցանկանում եմ Ձեզ՝ առողջություն, երջանկություն, արեւշատություն, անչափ ծաղիկներ ու ժպիտ, անսպառ սեր եւ նվիրում Ձեր ընտանիքներին, գործնական եւ հասարակական կյանքում՝ նորանոր ձեռքբերումներ»,-ասված է ուղերձում: