Մեկնարկել է ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատավարությունը
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, մեկնարկեց ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատավարությունը: Հիշեցնենք` սույն գործով որպես մեղադրյալ է ներգրավվել բժիշկ-մանկաբարձ Շուշանիկ Բախշյանը, մանկաբարձ գինելկոլոգ Անի Բարբելայնը: Նշենք, որ դատավարությանը ներկա էր նաև պատգամավոր Նաիրա Կարապետհյանը: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ նոր պաշտպան էր ներգրավվել: Պաշտպանը ցանկություն հայտնեց ծանոթանալ գործի նյութերին: Նա խնդրեց մեկ ամիս ժամանակ, սակայն դատավորն առարկեց ասելով, որ գործին ներգրավված է մեկ այլ պաշտպան ևս, հետևաբար ողջամիտ չէ մեկ ամիս ժամանակ խնդրելը, այդուհանդերձ դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 22-ին: Ինչ վերաբերում է մյուս պաշտպանի ներկա գտնվելուն, դատավորը ամբաստանյալին հարցրեց, թե ինչու ներկա չէ մյուս պաշտպանը: Վերջինս տեղյակ չէր և դատավորը այս հանգամանքը անհարգալից վերաբերմունք համարեց:
Աղբյուրը՝ http://armlur.am/552063/