Լարսի ավտոճանապարհը 15:30-ից սկսված միակողմանի բաց է. ԱԻՆ

Լարսի ավտոճանապարհը 15:30-ից սկսված միակողմանի բաց է երկկողմ երթևեկության համար: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արտակարգ Իրավիճակների նախարարության աշխատակիցը:

ՀՀ ԱԻՆ-ի տեղեկատվությամբ՝ ճանապարհը բաց կլինի մինչ 20:00-ը: Ինչ վերաբերում է վաղվան, ապա ԱԻՆ-ից հայտնեցին, որ վաղը ճանապարհը բաց կլինի 05:30-ից մինչև 20:00-ն:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/07/06/lars/2071766