Թալինում տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել ցորենի և գարու արտերը (ֆոտո, վիդեո)

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում մի քանի օր առաջ տեղացած կարկուտը գրեթե հողին է հավասարեցրել ցորենի և գարու արտերը:  Բնակիչների տեղեկացմամբ՝ շուրջ 15  րոպե տեղացած կարկուտը ավերել է գյուղի ցանքատարածությունները՝ գյուղացիներին պատճառելով ահռելի վնասներ։ Բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում: Նրանք այլ աշխատանքով չեն զբաղվում: Այդ արտերը նրանց ապրուստի միակ միջոցն էր: Նրանք հեկտարներով ցանքս են ունեցել, իսկ հիմա չեն կարող ստանալ անգամ ակնկալվող բերքի կեսը: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

13616274_1234894726550576_1041024874_o-600x338 13579952_1234894723217243_1096879719_o-600x338 13588769_1234894743217241_1408076113_o-600x338

 

 

 

 

 

Աղբյուրը՝ http://armlur.am/551280/