Այսօր եւ վաղը Թբիլիսիից Բաթումի գնացքների երթեւեկությունը կսահմանափակվի
Հուլիսի 5-6-ին ժամանակավորապես դադարեցվելու է երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի Թբիլիսի եւ Բաթումի քաղաքների միջեւ:
Ինչպես հայտնել են «Վրացական երկաթուղիներ» ընկերությունից, երթեւեկության սահմանափակումները պայմանավորված են երկաթգծի վերանորոգման աշխատանքներով:
Մանրամասնվում է, որ հուլիսի 5-ին եւ 6-ին երկաթուղային երթեւեկությունը նշված հատվածում դադարեցված կլինի ժամը 08:45-ից մինչեւ 18:15-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ից Վրաստանում գործարկվելու են շվեցարական Stadlet ընկերության գնացքենրը եւ հնարավոր է, որ վերանորոգման աշխատանքները կապված են հենց դրա հետ:
Աղբյուրը` http://armtimes.com/hy/read/88936