Երևանում մեկնարկեց ԵԵՊ-ի միջազգային ֆորումը. օրակարգում են ԵՄ-Թուրքիա հարաբերություններ և այլ հարցեր
Երևանում մեկնարկեց Հայաստանի Եվրոպական երիտասարդական պառլամենտի (ԵԵՊ) միջազգային ֆորումի պաշտոնական բացման արարողությունը: 200 երիտասարդներ եվրոպական 30 երկրներից հանձնաժողովների աշխատանքներում կփորձեն իրենց հուզող հարցերը բարձրացնել և փորձել առաջարկություններով հանդես գալ:
Tert.am-ի հետ զրույցում միջոցառման գլխավոր կազմակերպիչներից Արման Գասպարյանը նշեց, որ հանձնաժողովներում քննարկվող խնդիրները բավականին տարբեր են և վերաբերում են ինչպես Եվրոպական միության, այնպես էլ՝ Հայաստանի և Արևելյան գործընկերության երկրներին վերաբերող առավել կարևոր խնդիրներին:
Ըստ նրա՝ քննարկման առանցքում կլինեն բնապահպանությանը վերաբերող խնդիրներ: «Կփորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է վնասակար արտանետումների չափը նվազեցնել, բարելավվել իրավիճակը»,-ասաց նա:
Ըստ Արման Գասպարյանի՝ օրակարգի հարցերից են հետխորհրդային երկրներում կոնֆլիկտների լուծումը, կոռուպցիայի հաղթահարումը,կլինի հարց, որը կառնչվի ԵՄ-Թուրքիա հարաբերություններին, նաև Արևմտյան երկրների միգրանտների ներթափանցման խնդրի լուծմանը:
Թուրքիայից, ի դեպ, այս տարի չկային պատվիրակներ:
Յոթնօրյա ֆորումի ընթացքում տասը հանձնաժողովներում ընդգրկված մասնակիցները, ըստ կազմակերպչի, կքննարկեն նշված խնդրահարույց թեմաները և առկա 10 խնդիրների համար կմշակեն լուծումների համալիր փաթեթներ: Պարզ քվեարկությամբ կորոշվի՝անցնո՞ւմ են, թե՞ չեն անցնում ներկայացված բանաձևերը, և ընդունման դեպքում կուղարկվի՞ Բեռլինի ԵԵՊ-ի գրասենյակ և ինչպես նաև՝ ՀՀ-ի և Եվրոպական պառլամենտի դատին, որոնց այս խնդիրը կարող է հետաքրքրել:
Արման Գասպարյանը նշեց, որ մինչ լուրջ թեմանների քննարկումները, պաշտոնական մեկնարկը փորձել է խաղերի տեսքով երիտասարդներին ծանոթացնել միմյանց հետ: Եվրոպական երկրներից ժամանած երիտասարդներն, օրինակ, երեկ մասնակցել են երևանյան Վարդավառին:
Երիտասարդական միջազգային ֆորումը, որը կանցկացվի հուլիսի 3-ից 9-ը, կունենա նաև Հայաստանի մշակույթի օր: Այն կանցկացվի հունիսի հինգին՝ ՀՀ Սահմանադրության օրը:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/07/04/Eep/2069452